Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր

Ինչպես են սննդակարգերն ազդում առողջության վրա. 1in.am

Ինչպես են սննդակարգերն ազդում առողջության վրա. 1in.am

Ճարպակալման խնդիրը վերջին շրջանում մարդկության համար լուրջ մարտահրավեր է դարձել: Եթե նախկինում դրա դեմ ուղղակի կոչերով էին պայքարում, ապա այժմ մարդիկ, հասկանալով իրենց վրա կախված սպառնալիքը, իրենք են սկսել պայքարել ճարպակալման դեմ՝ գրում է econet.ua-ը:

 

Սննդակարգը շատ կանանց և տղամարդկանց համար դարձել է կյանքի նորմ: Սակայն մասնագետները զգուշացնում են, որ այստեղ կարևորը չափը չանցնելն է: Բոլոր գործող սննդակարգերից ամենատարածվածը առանց ածխաջրերի կամ Ատկինսի դիետան է, որովհետև հենց շաքարն է համարվում ճարպակալման գլխավոր պատճառ: Սակայն գիտնականները պարզել են, որ ածխաջրերի պակասը կարող է օրգանիզմին լուրջ վնաս հասցնել:

 

Նյու Յորքի բժիշկները նման սննդակարգի հետևող 40-ամյա կնոջ արյան մեջ հայտնաբերել են թթվածնի վտանգավոր բարձր մակարդակ: Տվյալ դեպքում բժիշկները նրա մոտ հայտնաբերել են կետոացիդոզ, մեզի մեջ՝ ացետոն, որի պատճառով մարդը կարող է հեշտությամբ ընկնել կոմայի մեջ:

 

Այնպես որ՝ բժիշկները խորհուրդ են տալիս չշտապել դիետա պահելու հարցում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vev.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ